Նախատեսվում է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղեղումների առաջացման պատճառները տարբեր են՝ գետերի վարարում, առատ տեղումներ, ձնհալ, ամբարտակի փլուզում․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

2022 թ. մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում: Ամենազանգվածայինն այս տարի Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումներն էին, որոնց հետևանքով նաև ունեցանք 4 զոհ։

Ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման նպատակով նախատեսվում է իրականացնել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սելավատարերի անձնագրավորում, սելավային վտանգի ինդեքսի մշակում և սելավային ռիսկերի մոդելավորում` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում՝ ըստ փորձագիտական եզրակացության: Ընթացքի մեջ է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների և կորուստների գնահատման երկրորդ փուլը, որն իրականացվում է միջազգայնորեն ընդունված Հետաղետային կարիքների գնահատում մեթոդաբանության (PDNA) հիմքով: Գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Վնասների և կորուստների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման գործընթացը, որի շրջանակներում կմշակվի միջոցառումների ծրագիր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ պատասխանատու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը հետաղետային վերականգնմանը»,-ներկայացնում է ՆԳՆ ՌՊՔՄՍՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը մշտապես իրականացնում է բնակչության հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, նաև ազդարարում և իրազեկում։

«Իրազեկման միջոցառումներն իրականացվում են եռափուլ տարբերակով՝ աղետից առաջ, ընթացքում և հետո: Աղետից առաջ իրականացվող գործողությունները հիմնականում կրում են նախապատրաստական բնույթ՝ վերաբերում են իրազեկման և նախազգուշացման եղանակների որոշմանը, ուղղված են բնակչության պատրաստվածության բարձրացմանը:

Աղետի ժամանակ տրվող տեղեկատվությունը ներառում է հետևանքների և ստեղծված իրադրության մասին տեղեկատվություն, տվյալների հավաքում, մշակում և անհրաժեշտ գործողությունների մասին մարդկանց իրազեկելու հաղորդագրությունների տարածում, նախազգուշացումների տարածում: Եվ աղետից հետո օգնության ցուցաբերման, հետևանքների վերացման և վերականգնման աշխատքների վերաբերյալ տեղեկույթի տրամադրում»,-ասում է ՓԾ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը:

Մասնագետները մեզ հետ զրույցում փաստում են՝ առավել հաճախ հեղեղումների պատճառը մարդկային գործոնն է, մասնավորապես՝ ափամերձ տարածքների աղտոտումը, ռիսկային տարածքներում ապօրինի շինությունների կառուցումը: Նման խոցելի գոտիներ հայնտաբերելու նպատակով իրականացվում է մշտադիտարկում։

«Յուրաքանչյուր տարի մարզային ստորաբաժանումների միջոցով իրականացնում ենք մոնիթորինգային աշխատանքներ, ուսումնասիրում ենք գետերի ավազանները հատկապես բնակավայրերին սպառնացող տարածքներում, ներկայացնում ենք առաջարկություններ, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել։ Մի շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում, որը վերջին տարիներին կարծես թե ևս հաջողվում է իրականացնել, տեղական ինքնակառավարման մարմինների հետ բնակչության իրազեկումն է ռիսկի անմիջական սպառնալիքի դեպքում»,-նշում է Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ Արմեն Դաշյանը:

Ինչպես տարերային ու տեխնածին ճգնաժամերի դեպքում, հեղեղումների ժամանակ նույնպես մասնագետների առաջին խորհուրդը խուճապի չմատնվելն ու անվտանգության վարքականոններին և ազդարարվող հրահանգներին հետևելն է։ Իսկ ՆԳՆ-ն և այլ պատկան մարմիններն անում են հնարավորը, որպեսզի գործն աղետի չհասնի: