45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ հորաքրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար․նրա նկատմամբ բժշկական հսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Բոլորը

2024 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ տարեց հարևանուհու վնասվածք ստանալու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 21:08-ին, հաղորդում է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկից, պարանոցը կտրած վիճակում, րոպեներ առաջ իրենց մոտ է տեղափոխվել 85-ամյա մի կին, ում վիճակը գնահատվում է ծանր․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի՝ Նանսենի փողոցի համապատասխան բնակարանի, դրան հարակից տարածքի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, դանակ՝ շեղբի վրա արնանման հետքերով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկում տարեց կնոջ եղբոր 45-ամյա որդին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հորաքրոջն սպանելու նպատակով, իր մոտ գտնվող ծալովի դանակով կտրել է նրա պարանոցը:

Նույն օրը՝ ժամը 21:40-ին, տուժած տարեց կնոջ հիշյալ ազգականը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, 85-ամյա կինը, վնասվածքն ստանալուց հետո, արնաթաթախ վիճակում, կարողացել է հասնել հարևանի դռան մոտ և թակելով վերջինիս դուռը՝ հայտնել, որ իր եղբոր տղան է իրեն վնասվածք պատճառել: Կնոջ կյանքը հնարավոր է եղել փրկել՝ նրան հիվանդանոց տեղափոխելու և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու արդյունքում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 45-ամյա տղամարդուն ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս տառապում է հոգեկան որոշակի հիվանդությամբ և տարբեր հոգեբուժարաններում բուժում է ստացել, իսկ 2023թ․ նոյեմբերի 15-ին ճանաչվել է գործունակ, որից հետո համատեղ բնակվել է հորաքրոջ հետ:

Հաշվի առնելով տվյալ անձի՝ հնարավոր հոգեկան հիվանդությամբ տառապելու և հանրության համար վտանգ ներկայացնելու հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց, համապատասխան մասնագիտացած կենտրոնում պահելու միջոցով բժշկական հսկողություն սահմանելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է: