Telegram-ը սկսել են ավելի շատ ներբեռնել Դուրովի ձերբակալությունից հետո

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

Telegram մեսենջերի հանրաճանաչությունը մեծացել է այն բանից հետո, երբ նրա հիմնադիր Պավել Դուրովը կալանավորվել է Ֆրանսիայում։ Աշխարհում iOS սարքերով Telegram-ի ներբեռնումների թիվն ավելացել է օրական 4 տոկոսով։ Այս մասին գրում է TechCrunch-ը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայում Դուրովի մեսենջերը երկուշաբթի զբաղեցրել է առաջին տեղը App Store-ում ներբեռնումների քանակով և դարձել է երրորդը հավելվածների ընդհանուր վարկանիշում: Apple-ի գաջեթների հավելվածների ամերիկյան առցանց խանութում Telegram-ը օգոստոսի 26-ին որոշ ժամանակ երկրորդն է եղել սոցցանցերի կատեգորիայում, բայց հետո իջել է երրորդ հորիզոնական:

App Store-ի լավագույն հավելվածների վարկանիշում (չի ներառում խաղերը) մեսենջերը ԱՄՆ-ում հանրաճանաչության առումով 18-րդ տեղից բարձրացել է 8-րդ հորիզոնական, հայտնում է Appfigures-ը։ Այս վարկանիշը որոշվում է ոչ միայն տեղադրումների քանակով, այլև ներբեռնման արագությամբ, ինչպես նաև որոշ այլ գործոններով։