Բելառուսը «վարժանքների քողի տակ» սահման է տեղափոխել բանակն ու «Վագների»-ի վարձկաններին․ Ուկրաինայի ԱԳՆ

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

Ուկրաինայի ԱԳՆ-ն, վկայակոչելով հետախուզական տվյալները, հայտնել է, որ բելառուսական բանակը զորավարժությունների քողի տակ զգալի ուժեր է կենտրոնացրել բելառուսա-ուկրաինական սահմանին՝ Գոմելի շրջանում։ Կիևը Մինսկի գործողություններն անվանել է «անբարյացակամ» և կոչ է արել «Մոսկվայի ճնշման ներքո սեփական երկրի համար ողբերգական սխալներ թույլ չտալ», գրում է Current Time-ը։

Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բացի բելառուս զինվորականներից, տանկերից, հրետանուց, համազարկային կրակային համակարգերից և ՀՕՊ-ից՝ հետախուզությունը սահմանին արձանագրել է ռուսական «Վագներ» խմբավորման վարձկանների առկայություն։

Կիևը դիմել է Բելառուսի ղեկավարությանը՝ կոչ անելով «զորքերը հետ քաշել Ուկրաինայի պետական սահմանից՝ ընդգծելով, որ Ուկրաինան երբեք չի արել ու չի պատրաստվում անել որևէ ոչ բարեկամական քայլ ընդդեմ բելառուս ժողովրդի, սակայն սահմանը հատելու դեպքում կկիրառի ինքնապաշտպանության համար բոլոր անհրաժեշտ միջոցները և զորքերի բոլոր կուտակումները, օբյեկտներն ու մատակարարման ճանապարհները Ուկրաինայի ԶՈւ համար կադառնան օրինական թիրախներ։

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ONT հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Ուկրաինայի հետ սահմանին ռազմական տեխնիկայի հետ կապված իրավիճակը։

«Ստեղծվել են մի շարք խմբեր, որոնք դուրս են եկել հարավային օպերատիվ ուղղություններով, տարբեր օպերատիվ ուղղություններով։Այսօր հատուկ գործողության ուժերի անձնակազմը, մեքենայացված ստորաբաժանումները, հակաօդային պաշտպանության ուժերը պաշտպանում են պետական սահմանը հարավային օպերատիվ հատվածում։ Կոպիտ ասած՝ փակում են մեր սահմանապահների ու ստորաբաժանումների թիկունքը»,- ասել է Վոլֆովիչը։

ONT-ի ռեպորտաժում ասվում է, որ «տանկեր, ինքնաթիռներ, Polonaise բազմակի հրթիռային համակարգեր և այլ սարքավորումներ են տեղակայվել պետական սահմանն ամրապնդելու համար»: