Սարատովի մարզում ԱԹՍ-ների բեկորներից բնակելի շենքեր են վնասվել

Լուրեր

09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Օգոստոսի 26-ի առավոտյան Սարատովում և Էնգելսում ԱԹՍ-ների հարձակում է տեղի ունեցել, վնասվել է երկու բնակելի բազմահարկ շենք, ասել է շրջանի նահանգապետ Ռոման Բուսարգինը, փոխանցում է Current Time-ը։

«Վաղ առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր։ Սարատովում և Էնգելսում գրանցվել են բնակելի շենքերի վրա բեկորների անկման դեպքեր», – գրել է Սարատովի շրջանի ղեկավարը։
Սարատովում վնասվել է Սլավյանսկայա հրապարակում գտնվող «Վոլգա Սքայ» բնակելի համալիրի 38 հարկանի շենքը։
«Մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մնացածներին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։ Արտակարգ և օպերատիվ ծառայությունները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով»,- գրել է Բուսարգինը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ տարածաշրջանային առողջապահության նախարարությանը հղումով, Սարատովում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել, զոհեր չկան։

Ըստ «Օստորոժնո նովոստի» տելեգրամ ալիքի՝ Էնգելսում տեղի ունեցած հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքի տանիք և ավտոմեքենաներ։