Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ
Քաղաքականություն
24.08.2024 | 15:20Հայաստանի արտգործնախարարությունը X-ուրմ արված գրառմամբ շնորհավորել է Ուկրաինային՝ անկախության օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք Հայաստանի ևՈւկրաինայի միջև համագործակցության հետագա ամրապնդում»,- ասված է գրառման մեջ: