Հնդկաստանի վարչապետը կժամանի Կիև

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Հնդկաստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է օգոստոսին այցելել Ուկրաինա, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ հնդկական մամուլը նույնպես հայտնել էր երկրի վարչապետի՝ Կիև պաշտոնական այցի մասին։

Այս տարվա հուլիսին Մոդին Մոսկվա էր ժամանել և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հնդկաստանի վարչապետն ասել է, որ հանդես է գալիս «հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին» և Մոսկվայի ու Կիևի միջև շուտափույթ կարգավորման հույս ունի։ Մոսկվայում կայացած հանդիպման նախօրեին Վլադիմիր Զելենսկին Մոդիի այցը Ռուսաստան անվանել էր «մեծ հիասթափություն և հարված խաղաղ գործընթացին»։

Մոդիի և Պուտինի հանդիպման թեմաներից մեկը Հնդկաստանի քաղաքացիների վերադարձն էր, որոնք խաբվել են ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու հարցում և ռուսական բանակի կազմում հայտնվել ռազմաճակատում։ Մոդիի այցից հետո հնդկական մամուլը, վկայակոչելով կառավարական աղբյուրներին, գրել է, որ Մոդին և Պուտինը պայմանավորվել են Հնդկաստանի քաղաքացիների պայմանագրերը վաղաժամկետ խզելու մասին։