Ուկրաինան շահագրգռված չէ ռուսական տարածքների օկուպացմամբ․ Պոդոլյակ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Կուրսկի շրջանում, Ուկրաինան լուծում է անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ և շահագրգռված չէ այդ տարածքների օկուպացմամբ։ Այս մասին նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինան շահագրգռված է ռուսական բազմաթիվ ռազմական օբյեկտների փաստացի ոչնչացմամբ, ռուսական զորքերի մնացորդներն ուկրաինական տարածքի վրա հրետանային և բալիստիկ հրթիռների հարվածներ թույլ տվող գծերից դուրս մղելով, Ուկրաինայի սահմանների շուրջ անվտանգության գոտու ձևավորմամբ, ռազմական նյութատեխնիկական ապահովման և ենթակառուցվածքների (ներառյալ՝ պահեստային բազաները, ուսումնական կենտրոնները, սարքավորումների կենտրոնացման վայրերը) ոչնչացմամբ»,- գրել է Պոդոլյակը X սոցիալական ցանցում։

Ըստ նրա՝ Ուկրաինան և Ռուսաստանը «տարբեր պատերազմներ են վարում, որոնք ունեն հստակ իրավական սահմանումներ»։

«Եթե Ռուսաստանը միտումնավոր հարձակվել է Ուկրաինայի վրա՝ նպատակ ունենալով սպանել խաղաղ բնակիչներին և օկուպացնել նրա տարածքը, ինչն անվերապահ ռազմական հանցագործություն է, ապա Ուկրաինան վարում է բացառապես պաշտպանական պատերազմ, այդ թվում՝ ագրեսորի տարածքում՝ ապահովելու սեփական բնակչության պաշտպանության իր անվերապահ իրավունքը»,- հավելել է նա։