Ֆրանսիայի հեռացող վարչապետ Գաբրիել Աթալը դարձել է Մակրոնի մրցակիցը. Politico

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիայի հեռացող վարչապետ Գաբրիել Աթալը, որը ժամանակին վայելում էր նախագահ Էմանուել Մակրոնի ուժեղ աջակցությունը, այժմ դարձել է նրա «անողոք մրցակիցը» և պետության ղեկավարի քաղաքական կարիերային «ամենամեծ սպառնալիքը»: Այս մասին ասվում է Politico-ի հոդվածում։

Ըստ հրապարակման՝ Մակրոնի ցածր վարկանիշի և խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանսիայում իշխող դաշինքի թուլացման ֆոնին Աթալը կարողացել է «հաջողությամբ լրացնել իշխանության վակուումը» երկրում։ Այս իրավիճակում վարչապետն աջակցություն է ստացել ֆրանսիացի խորհրդարանականներից։

«Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի կոալիցիայի հարաբերական հաջողության լույսի ներքո Աթալն օգտվեց հնարավորությունից և, հակառակ նախագահի ցանկության, վերահսկողության տակ առավ «Ռենեսանսը»՝ խորհրդարանի գլխավոր կենտրոնամետ խմբավորումը»,- նշվում է հոդվածում։

Այժմ հեռացող վարչապետը ձգտում է դառնալ նախագահական կուսակցության ղեկավարը, ինչը նրան դարձնում է Մակրոնի մրցակիցը։

«Գաբրիել Աթալը ֆրանսիացիների շրջանում նույնքան հայտնի է, որքան նախկինում, չնայած իր պարտությանը եվրոպական և խորհրդարանական ընտրություններում: Պարզվեց, որ արտահերթ ընտրությունների նշանակումը [Մակրոնի կողմից] ոչ պոպուլյար որոշում էր, բայց դա չազդեց Աթալի ժողովրդականության վրա, քանի որ նա դեմ էր նախագահի ընտրություններին»,- մեջբերում է պարբերականը Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի փորձագետ Բապտիստ Դյուպոնի խոսքերը։

Ըստ նրա՝ այս ֆոնին «չարագործի դերը բաժին է ընկել նախագահին»։

Ֆրանսիայի նախագահն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ է նշանակել հունիսի 9-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական կոալիցիայի պարտությունից հետո։ Երկրորդ փուլի արդյունքներով «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիան ստացել է մանդատների մեծամասնությունը (182)՝ հետևում թողնելով իշխող «Միասին հանուն Հանրապետության» դաշինքին (168)։

Առաջին փուլի ֆավորիտ Ազգային հանրահավաքն ընտրություններում զբաղեցրել է միայն երրորդ տեղը՝ հանրապետական դաշնակիցների հետ ստանալով 143 մանդատ։ Ընտրություններից հետո Աթալը հրաժարական է ներկայացրել, որն ընդունել է Մակրոնը՝ խնդրելով Աթալի կառավարությանը շարունակել աշխատանքը մինչ նոր կաբինետի ձևավորումը։

Օգոստոսի 11-ին Le Journal du Dimanche-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ օգոստոսի 15-ից հետո կարող է նշանակվել Ֆրանսիայի նոր վարչապետ, իսկ մինչև ամսվա վերջ՝ կառավարություն ձևավորվել։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախագահի շրջապատում որպես կառավարության ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուներ «առավել հաճախ լսում են աշխատանքի նախկին նախարարի՝ Քսավիե Բերտրանի անունը, որն այժմ ղեկավարում է Օ դը Ֆրանս շրջանը, ինչպես նաև Բեռնար Կազնյովի անունը»։