Թեհրանում ոչնչացրել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործներին

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի ոստիկանությունը վնասազերծել է երեք հարձակվողի, ովքեր Թեհրանում չորս օտարերկրացիների պատանդ են վերցրել։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի իրավապահ ուժերի մամուլի ծառայությունը, փոխանցում է ISNA գործակալությունը։

«Ոստիկանությունը, իմանալով չորս օտարերկրյա քաղաքացիների պատանդ վերցնելու մասին, անմիջապես ձեռնարկել է գործողություն և արագորեն պարզել հանցագործների գտնվելու վայրը։ Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել պատանդառուներից երեքին, պատանդներն ազատ են արձակվել»,- նշել են իրավապահ կառույցում։

Թեհրանի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի տնօրեն Ալի Վալիպուր Գուդարզին պարզաբանել է, որ պատանդառվածները Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնց ծառայությունների համար դիմել են «մարդկանց առևտրով զբաղվողներին»։ Տաջիկները ցանկացել են ապօրինի մուտք գործել եվրոպական երկրների տարածք, այնտեղից էլ արտագաղթել ԱՄՆ։

Հանցագործները, Եվրոպա տեղափոխելու փոխարեն, նրանց պատանդ են վերցրել ու հսկայական փրկագին պահանջել։ Գործով հինգ մարդ է բերման ենթարկվել, երկու չարագործներ տեղում սպանվել են, մանրամասնել է Գուդարզին։

World Population Review վիճակագրական կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին Իրանը ներառվել է հանցավորության ամենաբարձր մակարդակ ունեցող 60 երկրների ցանկում։ Իսլամական Հանրապետությունում այս ցուցանիշը 49,8 է, այն արտացոլում է երկրի 100 հազար բնակչի հաշվով կատարված ցանկացած տեսակի հանցագործությունների թիվը։