Ադրբեջանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել երկրից իսրայելական զորքերի դուրսբերման մասին տեղեկությունները

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել իսրայելական KAN հեռուստաալիքի հաղորդումները Ադրբեջանից իսրայելական զինվորականների դուրսբերման մասին՝ նրանց վրա Իրանի հարձակման սպառնալիքի պատճառով, գրում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Նշենք, որ Իրանը երկար ժամանակ է՝ պնդում է, որ Ադրբեջանում Իրանի հետ սահմանին ստեղծված են իսրայելական հետախուզական օբյեկտներ։ Պաշտոնական Բաքուն հերքում է այս պնդումները՝ հայտարարելով, թե թույլ չի տա իր տարածքից թշնակաման գործողություններ Իրանի ուղղությամբ։

Քուրդիստանում և Ադրբեջանում իսրայելական օբյեկտներին Իրանի հնարավոր հարվածի մասին տեղեկությունը հայտնվել է շաբաթ օրը՝ բրիտանական The Telegraph-ի հրապարակումից հետո։ Պարբերականը մեջբերել էր Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանի օգնականներից մեկին, որը հայտարարել էր, որ ավելի լավ է պայմանական հարված հասցնել իսրայելական թիրախներին իրաքյան Քուրդիստանում և Ադրբեջանում՝ նախապես զգուշացնելով այդ երկրների ղեկավարությանը, քան մեծ պատերազմ սկսել հենց Իսրայելի դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական բանակն իր զինծառայողներին հրահանգել է հեռանալ Ադրբեջանից և Վրաստանից՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքի ֆոնին։

Բանակային ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության անցած իսրայելցիները, որոնք ինչ-որ պատճառներով գտնվում են այդ երկու հարավկովկասյան երկրներում, պարտավոր են անմիջապես վերադառնալ Իսրայել։ Kan-ը նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանին մոտ, այդ տարածքներում իրանցիներ են բնակվում, իսկ Ադրբեջանը նաև Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահման ունի։