Amnesty International-ը Վրաստանին կոչ է անում Բաքվի կողմից հետապնդվող լրագրողին չարտահանձնել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին դադարեցնել օգոստոսի 3-ին ձերբակալված և բանտում պահվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովի արտահանձնման գործընթացը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Դենիս Կրիվոշեևն ասել է, որ Վրաստանի կառավարությունը պետք է հարգի իր միջազգային պարտավորությունները և չվերադարձման սկզբունքը՝ կանխելով Սադիգովի արտահանձնումն Ադրբեջանին։

«Ադրբեջան արտահանձնումը նրան կդնի մարդու իրավունքների լուրջ խախտումների, ներառյալ՝ խոշտանգումների, կամայական կալանավորման և անարդար դատավարության վտանգի տակ: Սադիգովի գործը շարունակում է Ադրբեջանում անկախ լրատվամիջոցներին ճնշելու միտումը։ Հիմա ճնշումն ուժեղացել է մինչև COP29-ը»,- ասել է նա։

Կազմակերպությունը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղաքական դրդապատճառներով գործողությունները լրագրողների և քննադատների դեմ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց, որոնք բանտարկված են բացառապես խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնելու համար:

Amnesty International-ն ընդգծել է, որ անկախ լրագրողները, ակտիվիստները և իրավապաշտպաններն ավելի ու ավելի են ենթարկվում շինծու մեղադրանքների COP29-ին ընդառաջ:

Նշենք, որ Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում է կայացրել Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Այս որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցներին այս մասին հայտնել է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։ Դեռևս օգոստոսի 3-ին կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Սադիգովի ձերբակալության մասին։ Նա ասել է, որ դա տեղի է ունեցել իր և իր երեխաների աչքի առաջ, երբ միասին դուրս են եկել տնից։ Կինը կարծում է, որ իր ամուսնուն ձերբակալել է վրացական ոստիկանությունը՝ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով։

Սադիգովան վստահ է, որ ամուսնուն կալանավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով։

«Վրաստանի իրավապահները հետևում են Ադրբեջանի բռնապետի հրահանգներին»,- ասել է նա։

Հուլիսի 18-ին Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել էին սահմանային և անձնագրային հսկողության կետում։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից՝ այլ երկիր գնալ չի կարող գնալ։

Նա Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։ Սադիգովը բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։ Նա նախկինում կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020-ի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել։ Տեղական իրավապաշտպանները Սադիգովին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Էմմա Չոբանյան