Արցախի թեմը Վատիկանի թերթին մեղադրել է Բաքվի քարոզչամեքենային ծառայություններ մատուցելու մեջ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն է որակել Վատիկանի պաշտոնական «L’Osservatore Romano» թերթի հոդվածը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի թեմը։

Հիշեցնենք, որ վերջերս Վատիկանի «L’Osservatore Romano» պաշտոնաթերթում հրապարակվել է «Ճամփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով հոդվածը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի)։ Նյութում Արցախի հայտնի հայկական տաճարները ներկայացված են որպես «աղվանական»։

«Աղվանից եկեղեցու պատմության ու էթնիկ պատկանելության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին տասնամյակներից ի վեր և հատկապես վերջին ժամանակներում եղել ու շարունակում են մնալ տարբեր երկրների գիտնականների ուշադրության կենտրոնում: Տպագրվել են բազմաթիվ աշխատություններ, մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում ներկայացվել են Աղվանից եկեղեցու գործունեությանն առնչվող տարաբնույթ հիմնահարցեր, որոնց թվում նաև էթնիկ պատկանելության հիմնահարցը՝ և՛ մակերեսային, և՛ խորքային մեկնաբանություններով ու տարաբնույթ հիմնավորումներով: Կարևոր է ընդգծել այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունների համար կարևոր հիմք են հանդիսացել հիմնականում հայկական սկզբնաղբյուրները, ինչն էլ միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Սակայն ստիպված ենք արձանագրել, որ երբեմն հենց սկզբնաղբյուրների օգտագործման գործընթացում թույլ են տրվել նաև գիտական ոչ համարժեք ու պատշաճ մոտեցումներ, որոնք առավելապես պայմանավորված են քաղաքական հանգամանքներով:

Զավեշտականը, թերևս, հիշյալ սկզբնաղբյուրների նպատակային խեղաթյուրումներն են: Այս առումով անգերազանցելի են ադրբեջանցի պատմաբանները, ովքեր, իրենց քաղաքական շահերով պայմանավորված, կամայականորեն օգտագործելով դրանց տարբեր թարգմանությունները, ոչ միայն խառնաշփոթ են ստեղծել ինչպես Աղվանից եկեղեցու, այնպես էլ ողջ Արևելյան Այսրկովկասի պատմության շուրջ, այլև իրենց հորինած հակագիտական, միանգամայն հիմնազուրկ «պատմություններով» պատմագիտության անվան տակ ողողել են ամենատարբեր գիտական, տեղեկատվական, քարոզչական հարթակները, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել, ունենում և շարունակաբար ունենալու է ժողովուրդների հարաբերությունների վրա՝ իրենց քաղաքական անհաճո հետևանքներով։

Վատիկանի “L’Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված «Ճանփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ:

Այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»: Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերեն լեզվով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:

Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ»,- նշված է թեմի հայտարարությունում: