Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը՝ «աղվանական» ժառանգություն․ ադրբեջանական պետական քարոզչությունը՝ Վատիկանի պաշտոնաթերթում

Լուրեր

06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը Վատիկանի “L’Osservatore Romano” պաշտոնաթերթում հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը որպես աղվանական ժառանգություն ներկայացնող հոդվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Վատիկանի “L’Osservatore Romano” պաշտոնաթերթը վերջերս հրատարակեց մի հոդված՝ “A Khudavang, Ganjasar e Khatiravang Monasteri tra le nuvole” վերնագրով («Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ»), որտեղ հայկական ժառանգության կարևորագույն հուշարձանները՝ Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։ Նյութի հեղինակը Ռոսելլա Ֆաբիանին է, ով հոդվածում խոսում է Ադրբեջան կատարած իր այցելությունների մասին և նշում, որ այցելել է «Garabagh» /ընդգծումը՝ հոդվածից/, ծանոթացել աղվանական ժառանգության նշանավոր վանքերին։

Հարկ է նշել, որ հոդվածը զուրկ է գիտական հիմքից և հակասում է գիտականության չափանիշներին՝ հիմնված լինելով միայն հեղինակի դիտարկումների և տպավորությունների վրա։ Անգամ հոդվածի վերնագրում հայկական հուշարձանների ադրբեջանականացված անվանումների օգտագործումը ցուցում է, որ ադրբեջանական պետական քարոզչությունը տեղ է գտել նաև Վատիկանի պաշտոնաթերթում։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության «աղվանացման» թեզի մասին բազմիցս ներկայացվել է «Գեղարդ» հիմնադրամի ակադեմիական հարթակում։ Պետք է նշենք, որ հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման այս մեխանիզմը միջազգային նոր հարթակներ է գրավում, ինչի հիմքում, բնականաբար, Ադրբեջանի հարուստ նավթարդյունաբերությունն ու պետության կողմից հսկայական գումարների ներդրումն է՝ միջազգային կառույցների և կազմակերպությունների գործունեության մեջ։ Ադրբեջանը պատմակեղծարարությունը դարձրել է ոչ միայն պետական քաղաքականություն, այլև միջազգային հարթակներից հնչող տեսություն։ Բաքուն մի կողմից իբրև թե կերտում է իր «բազմամշակութային և ժողովրդավար» կերպարը, մյուս կողմից «միջազգայնացնում» է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմները։ Ընդամենն ամիսներ առաջ այսպես կոչված «աղվանական ժառանգության» ֆոտոցուցահանդես կազմակերպվեց Լեհաստանում, որտեղ կրկին Ադրբեջանի դեսպանատունն ուներ իր ակտիվ ներգործությունը։ Այս ամբողջը վտանգավոր հող է պատրաստում հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրման, պատմական փաստերի կեղծման և միջազգային հարթակների միջոցով այդ թեզերի տարածման համար։

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է ալիևյան բռնապետական ռեժիմի՝ հնարավոր բոլոր միջոցներով հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը և կոչ է անում միջազգային հեղինակավոր գիտական կազմակերպություններին ու կառույցներին, ԶԼՄ-ներին տուրք չտալ ադրբեջանական պետական հակահայկական քարոզչությանը»։