Փաշինյանն այցելել է Երևանին միլիոնավոր դրամների տնկիներ մատակարարած ընկերություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում շրջայց է կատարել «Բերրի վորլդ» ՍՊԸ-ի տնկարան։

Factor.am-ը հայտնել էր, որ Երևանում թեղիների հատումից հետո տնկվող ծառերի մատակարարը «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ն է։ Երևանի քաղաքապետարանն այս ընկերության հետ յոթ պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 198 մլն 632 հազար դրամ։ Պետական գնումների համակարգի ուսումնասիրությունից Factor TV-ն բացահայտում է, որ այս բազմամիլիոնանոց գործարքների մեծ մասն իրականացվել է 2023 թվականին։ Միայն 82 մլն դրամ արժեցող պայմանագիրն է կնքվել այս տարի։ Նույն աղբյուրի համաձայն՝ քաղաքապետարանը ծառայությունները ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Այս գնման գործարքում ուշագրավ է այն հանգամանքը, որ այն հայտնվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Իրավապահ կառույց են հրավիրել Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները և տնկիներ մատակարարելու մրցույթին գրանցված երեք ընկերության ներկայացուցիչները։ Բանն այն է, որ նրանք նախամրցութային փուլում առաջարկել են մինչև 10 անգամ բարձր արժեքներ, իսկ հետո հրաժարվել մասնակցել աճուրդին, ինչի հետևանքով հաղթող է ճանաչվել «Բերրի վորլդ» ՍՊԸ-ն։ Մի քանի ամիս անց էլ` Սասուն Խաչատրյանի ղեկավարած կոմիտեն խուսափել է պատասխանել Factor.am-ի հարցմանը, թե ինչու են նշյալ անձինք հրավիրվել կոմիտե։

«Բերրի վորլդ» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Աբովյանը, որն այսօր դիմավորում էր Փաշինյանին, Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի հետ համագործակցել են «Երևան պարկի» աշխատանքներում։ Տիգրան Ավինյանը այս փաստը չի համարում կոռուպցիոն ռիսկ։

 

Նարեկ Կիրակոսյան