Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Հրանուշ Հակոբյանն այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարան

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում  ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ հուլիսի 10-ին, այցելել է Բեյրութի Ազգային միացյալ վարժարանի նորակառույց համալիր, որտեղ նախարարին դիմավորել են Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, Ազգային վարչության ատենապետ Հակոբ Հավաթյանը, ներկայացուցիչներ Հակոբ Լուսարարյանը, Սյուզի Սեմերջյանը, վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով վարժարանի ուսուցչական անձնակազմին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սփյուռքում նման հիմնավոր կրթական հաստատության գործունեությունը, անդրադարձել մրցունակ կրթություն ապահովելու, հայեցի դաստիարակության և Հայաստանի հետ կապերի ամրապնդման խնդիրներին: Նախարարը նշել է, որ այդ խնդիրների լուծման գործում մեծ է ուսուցչական անձնակազմի դերակատարությունը: Նա ընդգծել է ուսուցիչների՝ Հայաստանում վերապատրաստում անցնելու և փորձի փոխանակում իրականացնելու կարևորությունը: Սփյուռքի նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հայերն աշխարհին ապացուցել են՝ որտեղ էլ ապրեն, նպաստելու են այդ երկրի զագացմանը: Լիբանանը դրա լավագույն օրինակն է: Ուրախ եմ, որ այսպիսի հզոր դպրոց է ստեղծվել Սփյուռքի մայրաքաղաք Լիբանանում: Սա մեծ նվեր է ոչ միայն լիբանանահայության, այլև համայն հայության համար»:

Ազգային միացյալ վարժարանի տնօրեն Թալին Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով  Սփյուռքի նախարարին կրթօջախ կատարած անդրանիկ այցի համար, նշել է, որ այն մեծ նշանակություն ունի հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրագործման համար: Թալին Մարտիրոսյանն ասել է, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը, մշակել և իրականացնել ծրագրեր հատկապես կրթական-ուսումնական ոլորտում, կազմակերպել փորձի փոխանակում, ապահովել նոր սերնդի հայեցի դաստիարակությունը:

Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ հայր Շահե Փանոսյանը կարևորել է Հրանուշ Հակոբյանի այցը Ազգային միացյալ վարժարան և նշել է. «Հայությունն ապրել և ապրում է իր եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային կետրոններով և կառույցներով:  Եվ պիտի շարունակի ապրել, քանի որ երազներ և իդեալներ ունեցող ժողովուդ է: Մաղթենք, որ Ազգային միացյալ վարժարանը առաջնորդվի Միացյալ Հայաստանի տեսլականով»:

ՀՀ սփյուռքի նախարարի՝ Վարժարան կատարած անդրանիկ այցի առթիվ Հայոց թեմի առաջնորդը նրան հանձնեց խորհրդանշական հուշանվեր: