Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ Խորհրդի երեկվա  որոշումից  հետո Հանձնաժողովը երկխոսություն է սկսում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Այս գործընթացը կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու իր երկարաժամկետ նպատակին։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկխոսությունը կհանգեցնի բարեփոխումների կարևոր ոլորտներում, ներառյալ ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանային վերահսկողությունը, միգրացիան և ապաստանը, հասարակական կարգը, արտաքին հարաբերությունները և հիմնարար իրավունքների հարցերը Հայաստանում:

Հանձնաժողովը խստորեն հետևելու է առաջընթացին այս ոլորտներում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հետ սերտ համագործակցությամբ: Երկխոսությունը կանցկացվի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակներում, որը Խորհրդում քննարկումից հետո կներկայացվի Հայաստանի իշխանություններին: Վիզաների ազատականացումը ավտոմատ գործընթաց չէ. այն կքննարկվի միայն այն ժամանակ, երբ երկխոսությունը հաջողությամբ ավարտվի, և VLAP-ում նշված բոլոր պայմանները բավարարվեն:

Երկխոսության հաջող ավարտից հետո Հայաստանի քաղաքացիների համար ավելի հեշտ և ավելի քիչ ծախսատար կլինի կարճաժամկետ կացության համար Եվրոպա մեկնելը։ Նշվում է, որ  Հայաստանի քաղաքացիներն արդեն օգտվում են ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման համաձայնագրի առավելություններից 2014 թվականի հունվարի 1-ից։

Ըստ հայտարարության՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների հաջորդականությունն է, այդ թվում՝ 2021 թվականի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի, որը քննարկում էր վիզաների ազատականացման նոր երկխոսությունների մեկնարկի հնարավորությունը, երբ պայմանները բավարարվեն:

Եվրահանձնաժողովն արձանագրում է, որ ԵՄ-ն և Հայաստանը առաջ են քաշում նոր և հավակնոտ գործընկերության օրակարգ՝ 2024 թվականի ապրիլի 5-ին նախագահ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա  ֆոն դեր Լեյենի, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։