«Շատ լինի, քիչ չլինի». ինչու են կուսակցությունները ճոխ ընտրացուցակներ ներկայացրել. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեւանի ավագանին ունի 65 անդամ։ Անգամ եթե որեւէ կուսակցություն ենթադրում է, որ ինքը կարող է առավելագույն ձայներ տանել, օրենքը պարտադրում է, որ եւս 2 ուժ՝ անկախ իրենց ձայներից, տեղ զբաղեցնեն ավագանիում, ինչը նշանակում է, որ ամենահաղթական կուսակցությունն անգամ նախընտրական ցուցակը կազմելիս կարող է մի 40-50 թեկնածու ներկայացնել։ Բայց «շատ լինի, քիչ չլինի» տարբերակով, մեր կուսակցությունները ճոխ ընտրացուցակներ են ներկայացրել ԿԸՀ։

Նվազագույն ցանկ ներկայացրել է Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 29 անուն, առավելագույն քանակ ներկայացրել է ԲՀԿ-ն՝ 195 թեկնածու, «Իմ քայլը»՝ 170, «Լույսը»՝ 112, ՕԵԿ-ը՝ 116։ Պարզ է, որ սա նախ հոգեբանական դեր է կատարում՝ իբր մենք հզոր ենք եւ շատ։ Բայց հավակնորդները, հատկապես Փաշինյանի թիմը, կարծում են, որ իրենք 40 եւ ավելի տոկոս ձայն են հավաքելու, ինչի արդյունքում իրենց ցուցակի առաջին համարները՝ Հայկ Մարությանը կամ Նաիրա Զոհրաբյանը, միանգամից դառնալու են քաղաքապետ, եւ ցուցակից մեծ թվով մարդիկ՝ ցուցակի առջեւի հատվածից, պաշտոններ են ստանալու, որի արդյունքում մանդատը վայր են դնելու, եւ առաջ են գալու ցուցակի հետեւի հորիզոնականներում տեղ զբաղեցնողները։

Երեւանի մասին օրենքի 14 հոդվածն ասում է, որ ավագանու անդամը «չի կարող միաժամանակ` 1) աշխատել քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար, 2) լինել վարչական շրջանի ղեկավար, 3) աշխատել ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող»։ Այսինքն՝ վարչական շրջանում պաշտոն ստանալու դեպքում անձը պարտավոր է 1 շաբաթում հրաժարվել ավագանու անդամությունից։

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: