ԵՄ-ին  անդամակցելու հարցով հանդիպել ենք Արմեն Գրիգորյանին, բայց երկրորդ «ռաունդը» տեղի չունեցավ․ Արամ Սարգսյան

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

«Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Բաքվում կայանալիք COP 29 համաժողովից հետո կարող է սահմաններին նորից  խժդժություն սկսվել, մտածեցինք՝ նման պարագայում մենք արտաքին քաղաքական ինչ լծակներ ունենք դա ինչ-որ կերպ մեղմելու համար։ Եվ այդ առումով առաջարկեցինք մեր անվտանգության բազան ավելացնել նաև ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով»,- այս մասին «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի հրավիրած ասուլիսին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց գաղափարի նպատակը։

Նա կարևորեց այն հանգամանքը, որ իշխող ուժը չի մերժել իրենց գաղափարը։ Արամ Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանդիպել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

«Հանրապետություն» կուսակցության նախագահի փոխանցամբ՝  Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը բավականին բարդ է անցել։

«Ասաց, որ արգումենտները, որոնք բերվում են համոզիչ են, սա համարենք առաջին ռաունդ։ Կտեղակացնի իր  քաղաքական թիմին, որից հետո մեկ շաբաթից տեղի կունենա երկրորդ ռաունդը, բայց այդ երկրորդ ռաունդը տեղի չունեցավ»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը։