ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը չի հստակեցնում, թե ինչ «ծանր փոխզիջումների» մասին է խոսքը․ Միլլերի պատասխանը Factor TV-ին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից՝ Հայաստանից և Ադրբեջանից կպահանջի բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ կատարել»,- օրերս հայտարարել էր ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը, սակայն, չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ «ծանր փոխզիջումների» մասին է խոսքը։ Նա միայն նշել էր, թե վաշինգտոնյան եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց են գրանցել, բայց համաձայնագիր դեռ չկա։

Factor TV-ին գրավոր հարցմամբ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին խնդրել է պարզաբանել, թե ինչ հնարավոր «ծանր փոխզիջումների» կարող են գնալ Հայաստանն ու Ադրբեջանը։ Խնդրել էինք նաև պատասխանել՝ արդյոք հայտարարության մեջ նշված «ծանր փոխզիջում» արտահայտությունը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին։

Պետքարտուղարությունից ստացված պատասխանում, սակայն, դարձյալ բացակայում է հստակեցումը․

«Հայաստանն ու Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել։ Մենք լիովին աջակցում ենք նրանց ջանքերին և պատրաստ ենք աջակցելու ցանկացած ձևով, որն օգտակար է նրանց»,- ասված է պետդեպարտամենտի խոսնակի պատասխանում։

Նշենք, որ պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությանը։ Հարցի հետ կապված Factor TV-ին փորձել էր նաև մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԳՆ-ից։ Արտգործնախարարությանն ուղղված մեր հարցը, սակայն, անպատասխան է մնացել։

Հավելենք նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը դեռ այս ապրիլին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ աջակցում են Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ընդգծելով՝ տարածաշրջանային ինտեգրացիան Հայաստանի անվտանգության և բարգավաճման բանալին է։

 

Մանյա Պողոսյան