«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից ավճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում․ ԲՏԱՆ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամը ազդարարում են «Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից ավճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում․ տեղեկացնում են ԲՏԱՆ-ից։

«Ազնավուր» գերհամակարգիչն ունի 24480 միջուկ և 39 ՏԲ օպերատիվ հիշողություն, ինչը նրան թույլ է տալիս մշակել մեծածավալ տվյալներ և կատարել բարդ հաշվարկներ: Այն ունի 1,5 ՊԲ «հում» ունակությամբ տվյալների պահոց, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն պահպանել մեծաքանակ տվյալներ: Infiniband FDR միջմիացումն ապահովում է տվյալների արագ փոխանցում հանգույցների միջև:

Ունենալով 861,7 Տֆլոպս/վ առավելագույն տեսական արտադրողականություն՝ «Ազնավուր» գերհամակարգիչը բացառիկ գործիք է հետազոտությունների և մշակումների համար բնագիտության, երկրագիտության, ֆիզիկայի, ճարտարագիտության, տվյալագիտության, համակարգչային գիտության, արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ուղղություններով և ոչ միայն։

Հետազոտական ինստիտուտները, կրթական հաստատությունները, բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծության հետ աշխատող ընկերությունները, տեխնոլոգիաների հետ առնչվող կազմակերպություններն այս նախաձեռնության շնորհիվ կարող են իրենց նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնել։