Բայրամովը Բրիտանիայի ԱԳ նախարարին ասել է, թե «խաղաղության հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է»

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության արտաքին գործերի, միասնության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմմիի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների տարբեր ասպեկտներն ու ապագա հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, ազատագրված տարածքներում իրականացվող վերականգնման աշխատանքների մասին։ Չնայած Հայաստանի հետ բանակցություններում խաղաղության համաձայնագրի տեքստի զգալի առաջընթացին՝ նշվել է, որ խաղաղության գործընթացում հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներն են»,- ասվում է հաղորագրության մեջ։

Բայրամովը շնորհակալություն է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելուն  ուղղված ջանքերի համար՝ հայտարարելով, թե «Հայաստանի մերժման պատճառով հանդիպման ձախողումը չի նպաստում խաղաղության գործընթացին»։

Հարկ է նկատել, սակայն, որ իրականում Բաքուն է հրաժարվել հայկական կողմի հետ հանդիպումից։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է։

«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը՝ ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։