Հրապարակվել է 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (բացի Տավուշի մարզի դպրոցներից) 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ուսումնական պլանի պե­տական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամա­քանակի տնօրինմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը:

Վերոնշյալ դասա­րաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջների հիման վրա:

2024-2025 ուսումնական տարվա 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական պլանն ունի երեք՝ պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) բաղադրիչ:

Պետական բաղադրիչը ներառում է՝ ըստ դասարանների պետական պարտադիր առարկայացանկը և առարկայացանկում ընդգրկված ուսումնական առարկաներին հատկացված պարտադիր նվազագույն ժամաքանակները:

Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական պլանի պետական բաղադրիչով հաստատության կողմից սահմանված առարկաներին: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ հիմք ընդունելով հաստատության, դասարանի պատրաստվածությունը, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով, երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունը և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններ։ 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում դպրոցական բաղադրիչի ամբողջ ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամերը հատկացվում են հաստատության կողմից սահմանված ուսումնական խմբակներին և ուսումնական նախագծերին համապատասխան կարգի պահանջների համաձայն: Անհատական բաղադրիչի ժամերը բաշխվում են՝ հաշվի առնելով խմբակի կամ նախագծի իրականացման համար հատկացվող տարեկան ժամաքանակները։ Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակից ժամեր են հատկացվում «Առողջ ապրելակերպ» (5-8-րդ և 10-րդ դասարաններ) և «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» (8-րդ և 10-րդ դասարաններ) ուսումնական խմբակներին:

7-8-րդ և 10-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից (առարկաներից): Ուսումնական խմբակները և նախագծերը կազմակերպվում են պետական և դպրոցական բաղա­դրիչների ժամաքանակի շրջանակում՝ ըստ դասացուցակի իրականացվող ուսում­նական պարապմունքներից հետո:

Անհատական (ընտրովի) բաղադրիչի ժամաքանակը հաստա­տությունը բաշխում է ըստ կրթական աստիճանների, 7-8-րդ և 10-րդ դասարաններում՝ հաշվի առնելով նաև յուրաքանչյուր սովորողի կողմից իրականացվող առնվազն մեկ ուսումնական նախագծի ուղղվածությունն ու բովանդակությունը:

Ուսումնական պլանի պետական պարտադիր, դպրոցական և անհատական բաղադրիչներն ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման, արժեքների ձևավորմանը և զարգացմանը։ 2024-2025 ուստարվա ուսումնական պարապմունքները 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ, ինչպես նաև մյուս դասարաններում սկսելու, ավարտելու, ուսումնական պարապմունքների ընթացքում տրվող արձակուրդների ժամկետները սահմանվում են «Հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» պահանջների համաձայն:

Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունը Տավուշի մարզի հանրակրթական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրել է 1-12-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը: