Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ

Լուրեր

21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար : Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման և ընդլայնման կարևորությանը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով դրա իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ու տնտեսական զարգացման համար ընձեռնվող հնարավորությունները:

Մտքեր են փոխանակվել նաև թվայնացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման շուրջ:

Նախարար Միրզոյանն Օմանի նախարարին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: