ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը
Քաղաքականություն
15.07.2024 | 19:59Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի պատմական մայրաքաղաք Ցետինեում մասնակցել է երկրի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը․ այս մասին հայտնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից։
«Դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի, չեռնոգորցի այլ քաղաքական և հասարակական գործիչների, դեսպանների հետ», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: