Մահվան ելքով վթար Վարդենիսում
Հուլիսի 15-ի կեսգիշերին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Վարորդը՝ 1989 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, մահացել է․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն։