«Փյունիկ»-«Դինամո» պատասխան խաղի մուտքն ազատ կլինի
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո» պատասխան խաղի մուտքն ազատ կլինի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 0:0 հաշվով: