Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանը մտադիր է մասնակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև կոնֆլիկտի կարգավորմանը, նա նշել է, որ «ցավոք, իրենց համար դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»։

«Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և անվտանգ Հարավային Կովկասի հարցում։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված են եղել հակառակ կողմերին հաշտեցնելուն»,- ասել է Գալուզինը։

Նա նշել է, թե «Մինսկն ու Երևանը դաշնակիցներ են, որոնց հետ Մոսկվան զարգացնում է բազմակողմ համագործակցություն», նաև հավելել, որ «Հայաստանն ու Բելառուսը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ են»։

«Մոսկվան շահագրգռված է, որ մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի։ Ամեն դեպքում՝ մենք հուսով ենք, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության խթանման վրա։ Մենք կոչ ենք անում երկու մայրաքաղաքներին նայել հորիզոնից այն կողմ, գիտակցել այն պահի կարևորությունը, երբ ի հայտ են գալիս նոր աշխարհակարգի ուրվագծերը, որի կառուցման մեջ մենք կցանկանայինք տեսնել ոչ միայն Մինսկին, այլև Երևանին»,- հավելել է Գալուզինը։