Ցանկանում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի և որքան հնարավոր է շուտ․ Էրդողան

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի ասուլիս է հրավիրել Վաշինգտոնում, որտեղ նա մասնակցում է ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման գործընթացին ու խաղաղության խայմանագրի ստորագրմանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հարցին, թե «հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև այս տարվա վերջ», Էրդողանն արձագանքել է․

«Հիմա որոշումը կայացնում է պարոն Իլհամը, ոչ թե՝ ես։ Մեր սիրտը ցանկանում է, որ այն ստորագրվի, և խաղաղություն տիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանի վարչապետի հետ մեր հանդիպումներում տեսնում ենք, որ այստեղ ևս դրական քայլեր են արվել։ Իմ եղբոր՝ Իլհամի հետ իմ հանդիպումներում նա նույնպես հանդես է գալիս դրական քայլերի օգտին»։

Թուրքիայի նախագահը նշել է,  որ աշխարհն ու  տարածաշրջանը խաղաղության կարոտ են ու ընդգծել՝ ցանկանում են որքան հնարավոր է շուտ հասնել այդ խաղաղությանը։