Բայրամովը Կոլոմինայի հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ-ի կողմից սպառազինության ձեռքբերումից

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու  Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հանդիպման վերաբերյալ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը նոր մանրամասներ է հայտնել։

Նշվում է, որ խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի մասին՝ Բայրամովը նշել է, թե, իբր, «Ադրբեջանի խաղաղ բնակչությանն ուղղված ականների սպառնալիքները շարունակվում են», և որ Հայաստանն արագորեն սպառազինվում է։

«Նշվել է, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական տարրերի նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։ Ընդգծվել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զգալի առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս հավակնություններ է պարունակում մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։