Մեր սկզբունքային քաղաքականությունն անխախտ է․ Թեհրանը դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության․ Իրանի նորընտիր նախագահը՝ Փաշինյանին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ իրանական կողմը հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ու ևս մեկ անգամ ափսոսանք հայտնել Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի կորստի համար։

Ըստ իրանական կողմի՝ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձի համար։

«Հայաստանը կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանների շարքում, երկրի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական համակարգում։ Թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը կարճ է, սակայն այն հույսի ու խաղաղ կյանքի սահմանն է, իսկ մեր սկզբունքային քաղաքականությունը ձեր նկատմամբ անխախտ է»,- նշել է նա։

Ընդգծելով, որ Իրանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության՝ Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահը հայտարարել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և պատրաստ ենք այդ հարցում ցանկացած օգնություն ցուցաբերել»։