ԱՄՆ ՄԶԳ-ն նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և անկախությանը. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
10.07.2024 | 11:06ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ԱՄՆ ՄԶԳ-ն վերջերս հիմնել է Էներգետիկայի լաբորատորիա՝ ոլորտի ապագա մասնագետներին վերապատրաստելու համար․ տեղեկացնում են ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից։
«Նա մասնակցեց Հայաստանի էներգետիկային նվիրված քննարկմանը և ընդգծեց ԱՄՆ ՄԶԳ-ի՝ ոլորտը խթանելու շարունակական հանձնառությունը՝ հանուն Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական առաջընթացի»,- ասված է հաղորդագրությունում։