«Օլիմպիականները. Փարիզ-2024». ամեն ինչ անելու եմ՝ լավ գոտեմարտեր անցկացնելու համար. Սլավիկ Գալստյան

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցի երեք մարզիկով: Ազգային ընտրանու անդամ Սլավիկ Գալստյանի համար այս խաղերն առաջինն են: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը ըմբիշ Սլավիկ Գալստյանն է:

Սլավիկ Գալստյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ

27 տարեկան

աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

Փարիզ-2024-ն առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը`  օգոստոսի 7-8

 

-Սլավիկ, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ըմբշամարտով:

-Ըմբշամարտն ինձ հետաքրքրեց անմիջապես, երբ հայրիկիս ընկերոջ հետ առաջին անգամ գնացինք մարզադահլիճ: Նրա տղան ևս մարզվում էր և ստացվեց, որ միասին գնացինք: Ինձ դուր եկավ մարզաձևը: Այդ ժամանակ 6 տարեկան էի, արդեն 22 տարի մարզվում եմ:

-Գուցե տարօրինակ հնչի, բայց իսկապես հետաքրքիր է, արդյո՞ք Ձեր բարձրահասակ լինելը չի խանգարում Ձեզ:

-Եվ օգնում,  և խանգարում է (հեղ. ծիծաղում է): Խանգարում է, երբ մրցակիցներս առավել ցածրահասակ են լինում, բարդացնում է գոտեմարտելու գործընթացը: Բայց ուրիշ դեպքերում ավելի շատ օգնում է:

-Եղե՞լ է մի մրցաշար, որը բեկումնային է եղել և որից հետո վերջնականապես համոզվել եք, որ ըմբշամարտը Ձեր մարզաձևն է:

-Ես փոքր տարիքում եմ հասկացել, որ ըմբշամարտն իմն է: Ոգևորիչ է, երբ սկսում ես հաղթանակի «համը» զգալ և նորից ձգտել դրան:

-Կա՞ այս մարզաձևում մեկն, ով օրինակ է Ձեզ համար:  

-Մեկը չեն, մի քանիսին են: Իհարկե, մեր լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը, իսկ օտարներից` Համիդ Սուրիանը, Ռոման Վլասովը:

-Դուք հիմա մարզվում եք Արթուր Ալեքսանյանի հետ նույն մարզադահլիճում: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:

-Ոգեշնչող է այն, որ նա մեզ հետ է մարզվում և նա մեզ համար իսկապես լեգենդ է: Նրա հետ մարզումները մեզ պարտավորեցնում են՝ անել ամեն բան առավելագույնին հասնելու համար: Երջանիկ ու հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ լինելու նույն թիմի անդամը:

-Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը դուք` ըմբիշներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:

-Ինձ համար հաղթանակի էմոցիոնալ պահն է: Այն դժվար փուլը, որ անցնում ենք և այն հաղթանակը, որին այդքան ձգտում ենք: Ինձ համար շատ ավելի հետաքրքիր է այն պահը, թե հաղթանակից հետո ինչ էմոցիաներ են ցույց տալիս մարզիկները:

-Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:

-Երևի, Համիդ Սուրիանին:

-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:

-Լավ նախապատրաստվել եմ ու տրամադրված եմ լավ: Ամեն ինչ անելու եմ՝ լավ գոտեմարտեր անցկացնելու համար: Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ թե ինչի կհասնեմ, ցույց կտա գորգը: Գիտեմ, որ պետք է չառանձնացնել մյուս մրցաշարերից, քանի որ ավելորդ լարվածություն է առաջանում:

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-…ամենահիշարժանը: