«Մեր դեմ խաղ չկա»-ն ու սևերի և սպիտակների տարանջատումն անընդունելի է․ Մհեր Շահգելդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, քանի որ այս ընտրությունները պետք է լինեն իրապես ընտրություններ՝ մաքուր և զերծ ընտրակեղծիքներից, իսկ իրենք ունեն իրենց հստակ պատկերացումները Երևանի զարգացման վերաբերյալ։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը՝ շեշտելով, որ իրենց կուսակցությունն ունի կապեր աշխարհի տարբեր մայրաքաղաքների և միջազգային հարաբերությունների ասպարեզում, և դրանք կարող են նպաստ բերել քաղաքի զարգացմանը։ 

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ թեև Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը զգալի է, սակայն պետք չէ մոռանալ, որ այսուհետ մարդիկ ազատ են իրենց տեսակետն ու դիրքորոշումն արտահայտելիս։

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաև քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ Հայկ Մարությանի՝ սև և սպիտակ ուժերի մասին արված արտահայտությանը, և նշեց, որ նման տարանջատումն ընդունելի չէ։

««Մեր դեմ խաղ չկա» կարգախոսը, ցավոք, Հայաստանին բերեց եթե ոչ կործանման, ապա՝ լրջագույն խնդիրների։ Հարգանքով վերաբերելով բոլորին՝ այս մոտեցումների հետ համաձայնել չի կարելի, քանի որ հենց «Մեր դեմ խաղ չկա», «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» այս մոտեցումներն են, որոնք ժողովրդավարությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։