Ձեռք է բերվել գծանշումների տեսանելիությունն ու հաստության գործակիցը ստուգող սարքավորում

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները հանդիպել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները գծանշող կազմակերպությունների ղեկավարների հետ․ տեղեկացնում են հիմնադրամից։

Հիմնադրամը ձեռք է բերել գծանշումների տեսանելիությունն ու հաստության գործակիցը ստուգող սարքավորում, և անցած օրերի ընթացքում ճանապարհների տարբեր հատվածներում կատարվել են սարքավորման փորձարկումներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձարկումների արդյունքները, ու անդրադարձ է եղել աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի ղեկավար Գոռ Մարգարյանը ներկայացրել է գծանշմանը ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ստանդարտներով։ Նա նաև նշել է, որ աշխատանքներն ընդունվելու են ձեռք բերված սարքավորմամբ իրականացված ստուգումների հիման վրա։ Նախաձեռնությունը միտված է գծանշման որակը բարձրացնելուն։

Կապալառու կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները, քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։