Պետք է աշխատենք երիտասարդների գիտելիքներն իրենց բնակավայրերում կիրառելու համար. Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մարզերում տեխնոլոգիական միջոցառումների անցակցումը՝ փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման հնարավորություն կստեղծի: Այս մասին հուլիսի 4-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած «𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ, ողջույնի խոսքով հանդես գալով, նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

Գագաթնաժողովն այս տարի ընդլայնել է սահմաները և առաջին անգամ անցկացվում է մարզում՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում` միավորելով մարզային ոլորտային ընկերություններին, ստարտափերին, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետներին և անհատներին:

«Սիլիկոնյան լեռներ նախագիծը ևս մեկ ճանապարհ է մեր երազանքներին հասնելու համար։ Իսկ մեր երազանքն է՝ ունենալ ուժեղ պետություն, ուժեղ տեխնոլոգիական պետություն և տեղ գտնել տեխնոլոգիական քարտեզի վրա։

Մենք պետք է աշխատենք, որպեսզի ստեղծենք այն էկոհամակարգը, որի շնորհիվ մեր երիտասարդների գիտելիքները կկիրառվեն հենց իրենց բնակավայրերում»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այդ ճանապարհին դեռ շատ աշխատանք կա կատարելու։

Գագաթնաժողովին շրջանակում ոլորտի առաջատար մասնագետները պանելային քննարկման ձևաչափով իրենց տեսակետներն են ներկայացրել երեք հիմնական թեմաների շուրջ՝ «Ստարտափները մարզերում», «Մարդկային կապիտալը մարզերում» և «Ներդրումները մարզերում»:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Ստարտափները մարզերում» պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին։

Խոսելով տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի մասին՝ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչն իրականացվում է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների համար՝ տեխնոլոգիական մասսայական կրթություն և մասնագիտական կողմնորոշում ապահովելու նպատակով:

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նաև «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային և «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի վերաբերյալ:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ԷՊԱՄ սիսթեմզ» ընկերության տնօրեն Բենիամին Գյուրջյանը և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ցուցահանդես, Երևանից և ՀՀ մարզերից ոլորտային ընկերությունները ներկայացրել են իրենց պրոդուկտները և առաջարկվող խելացի լուծումները։

Ռուբեն Սիմոնյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերություններին, ներկայացված նմուշներին և թվային լուծումներին:
Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղեր, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վրացական պատվիրակությունը։