Թուրքիայում չեղարկել են ռադիոկայանի լիցենզիան՝ Հայոց ցեղասպանության մասին հիշատակման պատճառով

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) չեղարկել է Açık Radyo անկախ ռադիոկայանի լիցենզիան։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ռադիոկայանը տուգանվել է ապրիլի 24-ին հաղորդման ընթացքում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Լիցենզիայի չեղարկումը հիմնավորվել է ռադիոկայանի կողմից RTÜK-ի սահմանած նախկին պատժամիջոցները չկատարելու պատճառով, որոնք ներառում էին վարչական տույժեր և հեռարձակման հնգօրյա կասեցում: Չնայած տուգանքների վճարմանը՝ Açık Radyo-ն շարունակել է հեռարձակվել, ինչը RTÜK-ը համարել է պատժամիջոցներով սահմանված պայմանների խախտում։

Açık Radyo-ի աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել են, որ հայց են ներկայացրել դատարան՝ չեղարկելու առաջին տույժի կատարումը՝ նշելով, որ RTÜK-ը տուգանել է՝ առանց դատարանի որոշմանը սպասելու։

RTÜK-ի անդամ Իլհան Թաշչըն էլ հրապարակավ քննադատել է որոշումը։

«Պատճառը կայանի կողմից ատելություն և թշնամանք հրահրելու համար նախկին հնգօրյա կասեցման հրամանը չկատարելն է։ Հեռարձակողը վճարել է տուգանքը, սակայն չի դադարեցրել հեռարձակումը։ Այս իրավիճակը պետք է մեկնաբանվեր հօգուտ հեռարձակողի»,- ասել է նա։

Լիզենզիայի չեղարկմանը հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին Açık Radyo-ի «Açık Gazete» հաղորդման ժամանակ, որտեղ հյուրը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը՝ հետևյալ ձևակերպմամբ․ «Հայկական, այսինքն՝ օսմանյան հողերում տեղի ունեցած տեղահանությունն ու ջարդերը, ջարդերի 109-րդ տարելիցը, որը կոչվում է ցեղասպանություն։ Գիտեք, որ այս տարի էլ արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը»։

RTÜK-ն ի սկզբանե սրան արձագանքել է վարչական տուգանքով և հեռարձակման հնգօրյա կասեցմամբ՝ պատճառաբանելով, որ հաղորդումն ատելություն և թշնամանք է հրահրում։ Տուգանքից հետո ռադիոկայանը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ հաղորդումը չի կարող մեկնաբանվել որպես ատելություն կամ թշնամանք հրահրող։

Էմմա Չոբանյան