Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող ինձ հնարավորություն տա լրագրողների հետ հանդիպելու. Շանթ Հարությունյան

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին հարցին պատասխանելիս,  նշել է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ ինքը հեռախոսազրույց է ունեցել, ընկերաբար խնդրել է, որ օգտվի բաց ռեժիմի մեխանիզմից, ստորագրի փաստաթուղթը, սակայն վերջինս մերժել է:

Ի պատասխան վարչապետի, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հրապարակել է հոր պատասխանը բանտից, որը ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում:

Սերժ Սարգսյանը 2014 թ-ին ԱՄՆ-ում հրապարակայնորեն ինձ մեղադրեց՝ համարելով հանցագործ, լավ գիտակցելով, որ ես գտնվելով իր հետ անհավասար պայմաններում, ի վիճակի չեմ իր խոսքին համարժեք պատասխանել բանտից: Իհարկե, ես նրան կարողացա պատասխանել, քանի որ նրա խոսքը համընկել էր մեր դատական նիստերին հետ:

Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունեմ: Ցավոք դատական նիստեր էլ չկան: Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես իհարկե ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն:

Հ.Գ. 2008 թ մարտի մեկի գործով ես գտնվում էի ԿԳԲ-ի բանտում. դիմեցի բանտապետ Խլղաթյանին՝ խնդրելով ինձ թույլ տալ հանդիպում լրագրողների հետ՝ նշելով որ օրենքը թույլ է տալիս: Խլղաթյանը ոչ թե ծիծաղեց, այլ քրքջաց, ասելով. – Շա՛նթ, ով-ով, դու լավ գիտես, որ դա անհնար է: Այս բանտը 1930թ-ից գոյություն ունի, ու այդպիսի բան երբեք չի եղել ու չի լինի, իսկ դա թույլատրող օրենքը ձևի համար է:

Հ.Գ.2 Նմանատիպ մերժում ստացել ենք ես ու Վարդան Վարդանյանը, երբ 2015 թվին դիմեցինք «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ լրագրողների հետ հանդիպելու հարցով»,-ասել է Շահեն Հարությունյանը: