Սպիտակ արագիլների սև կյանքը. ինչու են թռչուններն աղտոտված ու բնակորույս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ամբողջությամբ աղտոտված արագիլներ, որոնք դժվարանում են անգամ թռչել․ դեռևս անցած տարի Factor TV-ն նման պատկեր էր արձանագրել Արմավիրի մարզում։ Դեռ այդ ժամանակ փետուրներից արված նմուշառումներն ուղարկվել էին լաբորատորիաներ, պատասխանները հիմնականում նույնն էին՝ պատճառը ձկնաբուծարանների թափոններն են:

Ինչ իրավիճակ է այս տարի․ Արարատի և Արմավիրի մարզերում հասակարակական կազմակերպություններն ու բնապահպաներն արդեն սկսել են սպիտակ արագիլների հաշվառումը։ «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ, թռչնաբան Կարեն Աղաբաբյանն ընդգծում է՝ նկատելի է, որ աղտոտված արագիլների քանակն այս տարի զգալիորեն ավելի քիչ է։

Թեև հավաքագրված տվյալները դեռ մշակման փուլում են, թռչնաբանը նշում է՝ խիստ աղտոտված արագիլներ առավել շատ հանդիպում են Մասիսի տարածաշրջանի Ռանչպար գյուղում։

Ռանչպարում մեր տեսախցիկը նույնպես ֆիքսեց աղտոտված ու վնասված արագիլներ, որոշ հատվածներում՝ քանդված բներ, իսկ որոշ բներ էլ՝ առանց թռչունների։ Տեղի բնակիչների խոսքով՝ կլիմայի փոփոխությունը և կեր հայթայթելու դժվարությունը պատճառ են դարձել, որ արագիլների մի մասը լքի իրենց տարածքները, իսկ աղտոտման պատճառը հարակից գյուղերում առկա արտադրամասերն են։ Մյուս կողմից՝ քամու և եղանակային վատ պայմանների հետևանքով արագիլներն իրենց բներից են զրկվում։

Թռչնաբանը նկատում է՝ այս տարի նկատելի է եղել որոշ բներում անհամեմատ քիչ ձագերը կամ նույնիսկ ընդհանրապես ձագ չլինելը, այնինչ նախորդ տարիներին ձագերի թիվը յուրաքանչյուր բնում 3-ից 4-ի էր հասնում։

Այս տարի ևս նախատեսվում են Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող խիստ աղտոտված արագիլներին մաքրելու աշխատանքներ։ Բնապահպան Ինգա Զառաֆյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արագիլների փետուրներն աղտոտված են ինչ-որ յուղային զանգվածով, որը գալիս է այդ տարածքներում գործող ձկնաբուծարաններից։ Ըստ նրա՝ դեռևս ոչ ոք չի հաշվարկել, թե որքան թափոն է լցվում բաց ջրային օբյեկտներ։ Բնապահպանի կարծիքով՝ աղտոտվածության ռիսկերի նվազեցման, ջրային միջավայրում կենսաբազմազանության պահպանման համար պետք է ունենալ պետական հստակ քաղաքակնություն, որը, ըստ Զառաֆյանի, այսօր Հայաստանը չունի։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մոտ 300 արտադրամաս էր առանձնացրել Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք կարող են ձեթանման թափոններ ունենալ։ Տեսչական մարմինը պարտավորեցրել էր այդ ընկերություններին ներկայացնել բնապահպանական հաշվետվություն թափոնների վերաբերյալ: Քանի՞ ընկերություն է թափոնների վերաբերյալ բնապահպանական հաշվետվություն ներկայացրել՝ տեսչական մարմնից փոխանցում են՝ կարող են պատասխանել միայն գրավոր հարցման պարագայում։

2019 թվականին Արարատի մարզում արագիլների աղտոտման դեպքով անգամ քրեական գործ էր հարուցվել, սակայն իրավապահ կառույցը մոտ մեկ տարվա քննությունից հետո գործը կարճել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան