Թուրքիան վերականգնում է Չինաստանի հետ կամուրջները՝ առևտուրը բարելավելու նպատակով․ անդրադարձ

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Այս ամսվա սկզբին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի այցը Չինաստան Անկարայի վերջին դիվանագիտական ​​ջանքերից է՝ դառնալու Եվրոպայի և Չինաստանի միջև ռազմավարական առևտրային հանգույց: Սակայն Պեկինի կասկածները չինական ույղուր այլախոհներին Անկարայի աջակցության վերաբերյալ լայնորեն դիտվում են որպես խոչընդոտ: Այս մասին ասվում է RFI-ի անդրադարձում։

Երկկողմ առևտուրը և նոր առևտրային ուղիների զարգացումը Հաքան Ֆիդանի՝ Չինաստան կատարած այցի գլխավոր օրակարգում էին։ Չինաստանի գծով փորձագետ և Ստամբուլի Մարմարա համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Չագդաս Ունգորի կարծիքով՝ Թուրքիան ցանկանում է մաս կազմել դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան գլոբալ առևտրի տեղաշարժին։

«Թուրքիան պետք է վերականգնի այս բոլոր կապերը, որպեսզի մնա իրավիճակի կենտրոնում՝ պահպանելով Արևելքի և Արևմուտքի միջև որպես կամուրջ իր կարգավիճակը»,- ասել է լրատվամիջոցին։

Անկարան Պեկինից աջակցություն է փնտրում իր «Միջին միջանցք» առևտրային երթուղու համար, որը Չինաստանը Թուրքիայի միջոցով կկապի Եվրոպային: Մինչ այժմ նման ջանքերը քիչ առաջընթաց են գրանցել, սակայն Ունգորը կարծում է, որ դա կարող է փոխվել համաշխարհային տնտեսության վերագործարկման պատճառով, որը շրջանցում է պատժամիջոցներից տուժած Ռուսաստանը:

«Այս գաղափարն այժմ ավելի տարածված է դարձել ռուսական պատժամիջոցների պատճառով, և հիմա եվրոպացիները նույնպես հետաքրքրված են այլընտրանքային ուղիներով: Հնարավորության պատուհան կա»,- նշել է նա։

Սակայն Պեկինը քննադատում է Անկարային Չինաստանի հիմնականում մահմեդական ույղուր փոքրամասնությանն ապաստան առաջարկելու հարցում: Չինացիները նաև չեն մոռացել, որ 2009 թվականին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ էր, ույղուրների դեմ Չինաստանի ճնշումը որակել էր որպես «գրեթե ցեղասպանություն»:

Վերլուծաբաններն ասում են, որ Ֆիդանն ավելի հաշտարար լեզու է օգտագործել այս հարցի վերաբերյալ իր ուղևորության ընթացքում, որը ներառում էր նաև կանգառ Սինցզյանում, որտեղ մեծ թվով ույղուրներ են ապրում: Ունգորը կարևորել է, որ չինացիներն «ուրախ էին» Ֆիդանի այցի կապակցությամբ, քանի որ այն նաև ընդգծել է Թուրքիայի աջակցությունը Պեկինի «մեկ Չինաստանի» քաղաքականությանը:

«Իսկ Սինցզյանի տնտեսական զարգացման, սոցիալական ներդաշնակության, մշակութային իրավունքների հարգման վերաբերյալ Ֆիդանի խոսքերը լավ տպավորություն են թողել»,- հավելել է նա։

Մինչդեռ ույղուրական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ անհանգստացած էին Ֆիդանի այցից։ Ույղուրների առաջնորդ, Արևելյան Թուրքստանի Ազգային ժողովի ղեկավար Սեյիթ Թումթուրքը մեղադրել է Չինաստանին «իր սեփական ցեղասպանությունն օրինականացնելու փորձի մեջ»՝ Ֆիդանի այց կազմակերպելով ույղուրական շրջան։

«Ուլտրաազգայնական ընդդիմությունը պնդում է, որ Չինաստանը Ֆիդանից խոստում է ստացել, որ Թուրքիայի խորհրդարանը վերջապես կվավերացնի արտահանձնման պայմանագիրը, որը թույլ կտա ույղուրներին հետ ուղարկել Չինաստան»,- ասել է Չինաստանի հարցերով մասնագետ Չերեն Էրգենչը՝ նշելով, որ եթե դա ճիշտ է, ապա հսկայական փոխզիջում է Թուրքիայի կողմից։

Նման փոխզիջումը կարող է օգնել հաղթահարել Անկարայի հետ համագործակցելու՝ Պեկինի ներկայիս դժկամությունը: Սակայն Անկարայի ցանկացած քայլ ույղուրների դեմ ռիսկային կլինի՝ հաշվի առնելով չինական փոքրամասնությանը թուրքական հասարակական ուժեղ աջակցությունը:

«Չինաստանը ոչ պաշտոնապես շրջանցում է Թուրքիային իր տարածաշրջանային ծրագրերում: Թուրքիան վայլդ քարտ  է Չինաստանի համար»,- ասել է Էրգենչը՝ հավելելով, որ Թուրքիան նույնպես պաշտոնապես դասվում է չինական ընկերությունների ներդրումների համար բարձր ռիսկային երկրների շարքին։

Էմմա Չոբանյան