Ընդդիմությունը գոլորշի բաց թողեց․ Փաշինյանը ուժեղանում է ամեն մարած շարժումից, հիասթափությունը մեծանում է․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
Բոլորը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Հայաստանի հետ կնքվել է CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը։ Լըկորնյուն սա կարևոր իրադարձություն է որակել։ CAESAR-ը 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունը կարող է գերազանցել 50 կիլոմետրը: Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: Տարիներ ի վեր ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել ՌԴ-ի նկատմամբ հավատարմության վրա, սակայն ԼՂ-ից հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի հարձակումները ՀՀ տարածքի նկատմամբ փաստեցին, որ ՌԴ-ն հրաժարվեց իր պարտականությունների կատարումից։ ԱՄՆ-ն էլ ներգրավվել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումներում։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը, մեկնաբանելով այս զարգացումները, հարց է բարձրացնում՝ ինչքանով ֆրանսիական զենքը կամրացնի ՀՀ-ի բանակցային դիրքերը․ «Ֆրանսիական թնդանոթները կօգնե՞ն մեզ Ադրբեջանի ճնշումներից խուսափել, կոշտ դիրքորոշում ցուցաբերել, կարծում եմ՝ ոչ։ Իհարկե, նաև խաբեություն էր ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի միջոցով ՀՀ-ի անվտանգության համակարգի ապահովումը, որը սակայն փլուզվեց։ Եթե Իրանը և ՌԴ-ն չեն կարող անվտանգային միջավայր ապահովել, ապա գոնե ուժ ունեն՝ խանգարելու նոր մոդելի կառուցումը»։

ԱԺ երեկվա արտահերթ նիստին իշխանական պատգամավորները չեկան, գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր, քվորում չապահովվեց։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ շարժումը վերափոխման փուլ է մտնում, և ինքը չի բավարարվելու միայն Երևանի փոքր կենտրոնով, գնալու է նաև շրջաններ։

Արմեն Բաղդասարյանը ընդդիմադիր շարժման մարումը կապում է քաղաքական հստակ ծրագիր չունենալու հետ․ «Բագրատ Գալստանյանի շարժման թիվը 50 000-ից իջավ 5 000-ի մեկուկես ամսում, քանի որ քաղաքական նպատակ չունեն։ Մարդիկ չգիտեն՝ եթե Փաշինյանը հեռանա, հետո ինչ է լինելու։ Ընդդիմությունը գոլորշի բաց թողեց։ Փաշինյանը ուժեղանում է ամեն մարած շարժումից, հիասթափությունը մեծանում է։ Փաշինյանը ասում է հստակ՝ Վրաստանի ուղիով է տանում ՀՀ-ն։ Ընդդիմության ծրագիրը կարող է լինել՝ մոռանում ենք Արևմուտքը, ՌԴ-ին ենք տրվում՝ հույսով, որ կպաշտպանի։ Ընդդիմությունը պիտի բարձրաձայն ասի, հասարակությունը իմանա, եթե վատ ծրագրի դեմ չես դնում քո ծրագիրը, շարժումը ընդհանրապես մարելու է, քիչ է միայն ասել՝ Փաշինյանի ծրագիրը վատն է։ Եթե դա չես անում՝ շարժումը մարելու է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան