Փաշինյանն ու Սիմոնյա՞նն են հրահանգում ոստիկաններին. քաղհասարակության դատապարտող հայտարարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հունիսի 12-ին ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակների և այլ հատուկ միջոցների կիրառման հետևանքով 100-ից ավելի քաղաքացի վիրավորում ստացավ։ Իրավաչա՞փ են եղել ոստիկանության այդ գործողությունները․ հարցը դեռևս անորոշ է, այս մասով ընդունված հաղորդման հիման վրա ուրբաթ օրը Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Սակայն, ի տարբերություն ցուցարարների կողմից ենթադրյալ անկարգություններ կատարելու մասով հարուցված վարույթների, որոնց մասին պարբերաբար հաղորդագրություններով է հանդես գալիս Քննչական կոմիտեն, ոստիկանների գործողությունների վարույթի մասին Կոմիտեն խուսափում է մանրամասներ հայտնելուց։

Եթե ոստիկանության գործողությունների մասով վարույթը նախաձեռնվել է միայն 3 օր անց, ապա ցուցարարների կողմից ենթադրյալ անկարգությունների մասով վարույթը Կոմիտեում նախաձեռնվել է հատուկ միջոցների գործադրումից ընդամենը մեկ ժամ անց՝ Ոստիկանության հաղորդման հիման վրա։ Քննչական կոմիտեի կողմից վարույթ է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ, հաշված ժամերի ընթացքում նույնականացվել է 40 անձ։ Այսօր հայտնի դարձավ, որ 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8-ը կալանավորվել է։

Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության՝ հատուկ միջոցների կիրառման հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։ Factor TV-ին գերատեսչությունից հայտնեցին, որ նրանցից 6-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ տարբեր հիվանդանոցներում։ 

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ուսումնասիրության, ընդհանուր առմամբ, պայթել է 32 լուսաձառնային նռնակ։ Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանության կողմից կիրառվել է «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակը, որի գործարկումը, ըստ առողջապահության նախարարի հրամանի, պետք է լինի միայն բաց տեղանքում՝ մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա։ 

Ուշագրավ է, որ բարձր ղեկավարությունը ոչ թե դատապարտեց, այլ բարձր ամբիոնից ողջունեց ոստիկանների գործողությունները։

Քաղհասարակությունը ներկայացնող ավելի քան 2 տասնյակ կազմակերպություն, իրավապաշտպաններ և փաստաբաններ հայտարարություն են տարածել ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ գնահատելով։ 

Ըստ քաղհասարակության՝ գործադիր իշխանության ղեկավարի նման հայտարարությունները ոչ միայն ուղիղ հրահանգ են ոստիկանության ծառայողներին, այլև իրավապահ համակարգին՝ ունակ ազդելու ոստիկանության գործողությունների քննության անկախության և օբյեկտիվության վրա։

Արդյո՞ք բարձր ղեկավարության նմանօրինակ հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ նախաքննական մարմնի աշխատանքի վրա, Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը բացասական պատասխան է տալիս։

Հայտարարությանը միացած կազմակերպություններն ու անհատները պահանջում են հավաքի ընթացքում մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով իրականացնել անկախ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան