Կոռուպցիոն սկանդալ Ադրբեջանի ՊՆ-ում․ բարձրաստիճան զինվորականներ են կալանավորվել

Լուրեր

13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
Բոլորը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունում (ՊԱԾ) երկրի Պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն յուրացումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ տարբեր զորամասերում ֆինանսական ծառայության պետ աշխատած կապիտաններ Ջաբրայիլ Օրուջևն ու Վահիդ Նովրուզովը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափերով յուրացում):

Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը դատարանին միջնորդել է որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Բաքվի ռազմական դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը՝ 4 ամիս ժամկետով կալանավորելով գործով երկու մեղադրյալներին։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ում 143 մլն մանաթի յուրացման գործի շրջանակում մի քանի բարձրաստիճան զինվորականներ արդեն կալանավորվել են։ Աղմկահարույց գործով նախաքննությունը շարունակվում է։

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է N զորամասի դիվիզիայի հրամանատարը։ Աղամալի Փանախովը մեղադրվում է զորամասում ծառայող զինվորներից կաշառք ստանալու մեջ։

Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311.3.2 հոդվածով (կաշառք՝ կրկնակի կատարելու դեպքում) և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Էմմա Չոբանյան