Փողոցային երաժիշտները բնակիչներին խանգարում են, գիշերային ակումբները՝ ո՞չ. Ոստիկանության մեկնաբանությունը Հյուսիսային պողոտայում երաժշտությունն արգելելու շուրջ

Լուրեր

12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Հյուսիսային պողոտայում ոստիկաններն արգելեցին «փողոցային» երաժիշտներին նվագել՝ հորդորելով տեղափոխվել այլ վայր: Երևանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի պնդմամբ՝ տեղի բնակիչներն ահազանգում են, որ իրենց անդորրը խաթարվում է: Արգելքը բոլոր երաժիշտների համար է, ոստիկանությունից ասում են, որ խոսքը բոլոր բնակելի տարածքների մասին է:

Փորձեցինք ոստիկանությունից տեղեկանալ նաև, թե արդյոք դժգոհություններն ու արգելքը միայն փողոցային երաժիշտներին է վերաբերում, թե գիշերային ակումբների աղմուկից ևս բողքներ են ստանում:

«Եթե դուք հետևեք մեր լրահոսին, ապա կտեսնեք, որ բազմաթիվ նման հաստատություններում ստուգումներ են իրականացվել և որոշների գործունեությունը դադարեցվել է, եթե համապատասխան լիցենզիա չեն ունեցել, կամ աղմուկը բարձր է եղել»,- Factor.am-ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ քանի նման հաստատություն է փակվել:

Հարցին, իսկ արգելքը բեկանել հնարավո՞ր է, թե այսուհետ նույն Հյուսիսային պողոտայի երաժիշտներին այլևս կարգելվի նվագելը, Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունը գործում է բացառապես օրենսդրությամբ: Կոնկրետ տեղերում, եթե զգուշացվել է, ապա մեջբերվել է, թե կոնկրետ իրավական որ նորմով է արգելվել»:

Ի դեպ, երեկ մեզ հետ զրուցած երաժիշտները, որոնք եկել էին Ուկրաինայից և Վրաստանից, ասում էին, որ իրենց արգելել են առանց պատճառներ նշելու և իրավական հիմքեր ներկայացնելու:

Հ․Գ․ Factor.am-ը գրավոր հարցմամբ կփորձի Ոստիկանությունից պարզել, թե բարձր երաժշտության հետ կապված բնակիչների բողոքների հիման վրա քանի գիշերային ակումբ և այլ հանրայինի օբյեկտ է փակվել: