Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 72 մեքենա․ ղեկին անչափահասներ են եղել
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում ժամը 16:00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
ՆԳՆ հաղորդմամբ՝ ժամը 16:00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել։