Իրանի նախագահի աճյունը տեղափոխվել է Մաշհադ քաղաք՝ հուղարկավորման
Քաղաքականություն
23.05.2024 | 14:50![](https://factor.am/wp-content/uploads/2024/05/4999240.jpg)
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Մաշհադ քաղաքի օդանավակայան։ Այստեղ են հուղարկավորելու նախագահին, գրում է Mehr գործակալությունը։
Ռաիսիի ընտանիքի անդամները նույնպես ժամանել են Մաշհադի Հաշեմինեջադ օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են մի խումբ պաշտոնյաներ, ինչպես նաև մեծ թվով քաղաքացիներ։
Միաժամանակ, Իմամ Ռեզա սրբավայրում նախապատրաստվում է Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության վայրը։