Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը Բաքվում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուն պաշտոնական այցով Բաքվում է։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրա գլխավորած պատվիրակությանը հանդիպել է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի  հետ։

Կողմերն ընդգծել են նման հանդիպումների նշանակությունը երկու երկրների ռազմական համագործակցության զարգացման գործում։ Քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի և պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայի հետ։ Ի դեպ, վերջինը թուրքական բանակի սպա է, Ադրբեջանում Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության խմբավորման հրամանատարը։

Պաշտոնական այցի շրջանակում թուրքական պատվիրակության անդամները հանդիպել են Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը։ Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման և փորձի փոխանակման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը։