Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 միջազգային զորավարժությունների հերթական փուլին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Մոլդովայում ընթանում են Regex 2024 ՆԱՏՕ-ի շտաբային միջազգային զորավարժությունները։ Մոլդովայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ մայիսի 20-ին մեկնարկած վարժանքները կտևեն մինչև մայիսի 24-ը։

Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների շուրջ 30 մասնակիցներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Ուզբեկստանը, Եգիպտոսը, Հորդանանը, Բահրեյնի Թագավորությունը, Մարոկկոն, Ղազախստանը, Պակիստանը, Թունիսը, Եգիպտոսը, Մալթան, Աֆրիկյան միությունը (Գանա և Բենին) և մոլդովական Ազգային բանակի սպաները։

Նշում է, որ զորավարժությունները կազմակերպվել են Նեապոլում ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության աջակցությամբ և ուղղված են պատրաստելու զինվորականներին արևմտյան ստանդարտներին՝ զորավարժությունների պլանավորման ու անցկացման, ճգնաժամային իրավիճակների կառավարման, բազմազգ միջավայրում ուժերի փոխգործակցության ունակության մակարդակի ամրապնդման և գնահատմանը։

Regex 2024 շտաբային զորավարժությունները բաղկացած են մի քանի սեմինարներից: Առաջինը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, երկրորդը՝ 2024 թվականի ապրիլի 22-ից 26-ը, որին Հայաստանը նույնպես մասնակցել է։