Կիրանց տանող մուտքերը փակ են մնում ոչ կիրանցեցիների համար

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկվանից փակ են Տավուշի մարզի Կիրանց վարչական շրջան տանող մուտքերը, գյուղ մտնել կարող են միայն կիրանցեցիները։ Իրավիճակն այսօր էլ շարունակում է նույնը մնալ։

ՆԳՆ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ Կիրանց տանող ճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ հետի հիմքով։

ՀՀ ԱԱԾ-ն ևս հաղորդագրություն էր տարածել՝ պարզաբանելով, որ Կիրանց համայնքում կատարվում են սահմանագծման աշխատանքներ և ճանապարհը դեպի գյուղ ժամանակավորապես փակ է գյուղում գրանցում չունեցողների համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսին, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, Գառնիկ Դանիելյանին, Գեղամ Մանուկյանին, Ագնեսա Խամոյանին ևս թույլ չէին տվել մտնել Կիրանց։ Պատգամավորները, սակայն, շրջանցելով ոստիկանական պատը, այլ ճանապարհով հասել էին Կիրանց։ «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս առավոտյան Երևանից շարժվել է Կիրանց։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել և ստորագրել են Բաղանիս-Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա, Կիրանց -Խեյրեմլի, Բերքաբեր- Կըզըլ Հաջըլի գյուղերի սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:

Վարչապետի աշխատակազմը մանրամասներ էին հրապարակել ստորագրված նկարագրություն- արձանագրությունների վերաբերյալ՝ որպես լավ լուր ներկայացնելով այն, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին:

Վարչապետի աշխատակազմից նաև չէին հերքել, որ ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում:

Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը: 8-9 օրից էլ Հայաստանի և Ադրբեջանի հատվածում կտեղակայվեն հայ և ադրբեջանցի սահմանապահները։

Ինչ վերաբերում է գույքային հարցերին, Փաշինյանի աշխատակազմից պնդում են՝ դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները։

Որոշ կիրանցեցիներ, սակայն, դժգոհ են սահմանազատման արդյունքներից։ Ի նշան բողոքի՝ մի խումբ բնակիչներ արդեն մի քանի է ցույցեր են անում՝ կրկին փակելով Կիրանց- Ոսկեպար ճանապարահատվածը:

 

Մանյա Պողոսյան