Իրանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կկատարի ավիավթարի արդյունքում զոհված երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի պարտականությունները։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Նշվում է, որ համաձայն Իրանի սահմանադրության՝ նա կկատարի այդ պարտականությունները 50 օրվա ընթացքում՝ մինչ նոր նախագահական ընտրությունները։

«Առաջին փոխնախագահը, համաձայն Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, ստանձնում է նախագահի պարտականությունները, իսկ օրենսդիր և դատական ​​իշխանության ղեկավարներից ու փոխնախագահից կազմված խորհուրդը պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը 50 օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրից հետո։ Նախնական տվյալներով՝ այն կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Վերզեգանի շրջանում։ Դեպքի վայր են ուղարկվել զինված ուժերի, ոստիկանության և Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչներ, սակայն փրկարարական աշխատանքները լրջորեն բարդացել են եղանակային պայմանների և տեղանքի պատճառով։